Մամուլն այսօր բավականաչափ հասցրեց անդրադառնալ և գրել Գերմանիայի կանցլեր և ՌԴ նախագահ Պուտինի հանդիպման մասին։

Հանդիպումն առանձնակի է և ուշագրավ այն առումով, որ Մերկելը պաշտոնական վերջին հանդիպումն է կատարել , քանի որ վերջինս հեռանում է պաշտոնից։ ՌԴ նախագահը պատշաճ հանդիպում և ընդունելություն էր կազմակերպել։

Կանցլերին ՌԴ նախագահը դիմավորեց գեղեցիկ, նուրբ ծաղկեփնջով, ինչին Մերկելը պատասխանեց գեղեցիկ ժպիտով։ Պուտինը շեշտել է՝ հանդիպումը հրաժեշտի նոտա ունի, սակայն այն, այնուամենայնիվ, կառուցողական է։

Հանդիպմանն ուշագրավ դրվագ է գրանցվել․ հանդիպման ժամանակ, երբ Պուտինը խոսում և ներկայացնում էր կարևորագույն հարցեր, այդ պահին դահլիճում հնչում է հեռախոսի զանգը․ Մերկելի հեռախոսն էր, որը կանցլերը մոռացել էր անջատել և այդ պահին գերմանացի պաշտոնյան անջատում է հեռախոսը։

Պուտինն այդ պահին խոսեց այն մասին, որ նրանք գտնվում են հեռախոսային կապի մեջ։ Մանրամասն դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։