Թե ինչպես հակառակորդը հասավ Շուշի․ մանրամասներ ականատեսներից․ տեսանյութ


Պшտերшզմն ավարտվեց հայերի համար ցավոտ արդյունքներով։ Մարդկային կորուստներից հետո, թերևս, ամենացավոտը Շուշիի կորուստն էր։ Բերդաքաղաքն ունենալով բարձր դիրք՝  կարողանում էր պահպանել անառիկությունը։

Գրեթե բոլորի համար Շուշիի ընկնելը առեղծվածային է թվում։ Արդեն յոթ ամիս է, ինչ ավարտվել է պшտերшզմը, սակայն փորձագետներն այդքան ուսումնասիրություններից ու վերլուծություններից հետո միևնույնն է ստույգ ոչինչ ասել չեն կարողանում։ Քննարկվել ու դիտարկվել են շատ վարկածներ, մինչև անգամ՝ դավաճանություն։

Եվ վերջապես, ինչպես ադրբեջանցիները Հադրութից հասան Շուշի։ Տեղանքին լավ տիրապետող անձիք պատմում են, թե ինչումն է կայանում բերդաքաղաքի անառիկությունը։

Արցախի հերոս Արարատ Մելքումյանը պատմում է, որ թշնամին Շուշի է հասել ոչ թե նախապես գծված պլանով, այլ այն տեղանքներով, որտեղ կարողացել է հաջողություն գրանցել։ Մինչ այդ բազմաթիվ անգամ նրանք փոխել են իրենց ուղղությունները։

Ստորև ներկայացված տեսանյութում մասնագետները, պատերազմի մասնակիցները մանրամասնում են, թե ինչպես է թշնամին գրավել անառիկ բերդաքաղաքը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!