Երգչուհի Լիլուն և դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանը մտերիմ ընկերուհիներ են։

Նրանց հարաբերություններն ավելի մտերմացան Ամերիակայում։ Արտիստները բնակվում են Լոս Անջելեսում։ Թե՛ Մերին, թե Լիլուն ամուսնացել են և ստեղծել իրենց ընտանիքները։

Մերին ունի մեկ դուստր, իսկ Լիլուն մեկ որդի և մեկ դուստր, ով լույս աշխարհ է եկել ամիսներ առաջ։ Լիլուն համացանցային իր հարթակներում մի զվարճալի տեսանյութ է հանրայնացրել, որտեղ երևում է, թե ինչ զվարճալի օր են անցկացրել ընկերուհիները։

Նրանք կազմակերպել են «Այո կամ ոչ» ձևաչափով հայտնի խաղը։ Խաղի շրջանակում Մերին Լիլուին տանջանքների է ենթարկել՝ նրա գլխին լցնելով ալյուր, կաթ, հավկիթ և այլ տարատեսակ մթերքներ։

Մինչ տեսանյութը հրապարակելը Լիլուն Մերիի հետ համատեղ լուսանկար հանրայնացրեց որտեղ նրանց տեսքից կարելի էր ենթադրել, որ խաղն ավարտվել է։

Մերի Մակարյանն իր հերթին նույնպես հանրայնացրել էր լուսանկար, որին կից գրել էր․ «Սպասո՞ւմ եք մեր այսօրվա վիդեո արկածներին…Թե ինչպես Լիլուն և Մերի Մակարյանը մաքրեցին իրենց հաշիվները»։ Երգչուհու հնարայնացրած զվարճալի տեսանյութը՝ կից։