Բուդապեշտում ընթանում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնութունը, և մեր մազրիկները լավագույնս են դրսևորում իրենց։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ օրեր առաջ Արսեն Հարությունյանը հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ, որից հետո էլ Մալխաս Ամոյանը հերթական հաղթանակը գրանցեց թուրք մարզիկի նկատմամբ։

Մալխասը դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Հաշիվն էր 4-3: Հայ մարզիկի հաղթանակը անասելի հպարտություն և ուրախություն է պարգևել աշխարհասփյուռ հայությանը։

Տարածված տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես է թուրք ըբիշը արտասվում Ամոյանի հաղթանակից հետո։ Պարտությունից հետո նա մնացել էր հատակին պառկած և արտասվում էր։

Ամոյանը, տեսնելով, թե որքան ծանր է տանում թուրք ըմբիշը պարտությունը, մոտեցավ նրան, բարձրացրեց, գոտեպնդեց և դրսևորեց իրեն որպես լավագույն մարդ անհատ։ Այնուհետև ցանկացավ ձեռքը սեղմել, սակայն թուրք մարզիկը գլխիկոր հեռացավ։

Շնորհավորում ենք Մալխաս Ամոյանին և հազարավոր հաղթանականեր մաղթում։ Իսկ հաղթական տեսանյութն առաջարկում ենք դիտել վարը և ապրել հպարտության այդ վեհ զգացումը։