Թե ինչպես երեք առյուծները փրկեցին 12-ամյա աղջկան հանցագործներից․ ապշեցուցիչ պատմություն


Կենդանիների հետ կապված շատ պատմություններ մարդկային բանականությունն անզոր է ընկալել։ Զարմանալի է, թե այդքան բարությունն ինչպես կարող է ունենալ կենդանին, իսկ մարդիկ՝ ոչ հաճախ ։

Կենդանիների պատմությունները, երբ նրանք փրկում են կյանքեր, ապշեցնող են և սիրտ շոյող։ Ներկայացնում ենք 12-ամյա մի աղջնակի պատմություն․ կյանքն այդ տարիքում էլ կարող էր ավարտվել, եթե առյուծները չփրկեին նրան հանցագործներից։

Այո՛, այո՛, առյուծները, այդ գիշատիչ կենդանիները։ Եթովպիայում երեք առյուծները փրկել են աղջնակին։ Նրան գողացել էր տղամարդկանց խումբը, որպեսզի հակառակ աղջկա կամքի ամուսնացնեին նրանցից մեկի հետ։

Աղջկան թաքցրել էին անտառում։ Առյուծները նկատելով տղամարդկանց՝ փրկել են երեխային և մեկ շաբաթ շարունակ հսկել։ Երբ ոստիկանները գտել են աղջկան, առյուծները հեռացել են։ Աղջնակը չափազանց վախեցած էր։

Ոստիկանները լրագրողներին հայտնել են, որ որքան տարօրինակ հնչի երեխան վախեցած էր ոչ թե գիշատիչներից, այլ մարդկանցից։ Եթե չլինեին 3 առյուծները այս պատմությունը ողբերգական ավարտ կունենար։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!