«Թե բա՝ Արմեն ջան, կարո՞ղ ենք նկարվել․․․ մեծ մարդ ես, քեզ մի քիչ տեսած պահի»․ ահա թե ինչ լեգենդի հետ է լուսանկարվել Մենչը


Արմեն Պետրոսյանը՝ նույն ինքը Մենչը, ակտիվություն է ցուցաբերում համացանցային հարթակներում, որտեղ ցույց է տալիս դրվագներ ընտանեկան առօրյայից, ընկերական հանդիպումներից, հանգստից և, իհարկե, աշխատանքային առօրյայից։

Նա հիմնականում հանրայնացնում է ընտանեկան դրվագներ, որոնք անչափ հետաքրքրում է հանրությանը։ Դերասանի հրապարակումներից անպակաս է նրան հատուկ հումորը։

Այս անգամ Մենչը մի հրապարակմամբ է հանդես եկել, որն անչափ զարմացրել է հետևորդներին։ Նա հանրայնացրել է մի լուսանկար որտեղ հանրահայտ լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուի հետ է։

Հայտնի է, որ Մենչը ընտանիքի հետ շատ է ճանապարհորդում և այդ ճանապարհորդությունների ժամանակ էլ հանդիպել է հայտնի ֆուտբոլիստի հետ և լուսանկարվել։ Հանրայնացված լուսանկարին պրոդյուսեր դերասանը գրառում է կցել։ Նա գրել է․ «Թե բա՝ Արմեն ջան, կարո՞ղ ենք նկարվել։

Մեծ մարդ ես, քեզ մի քիչ տեսած պահի»։ Մենչի հետևորդները գնահատել են հումորը և ակտիվ ներգրավվել մեկնաբանությունների քննարկումներին։


Понравилась статья? Поделиться с друзьями: