Թելման Խաչատրյան և Էթերի Ոսկանյան զույգի սիրավեպի վերաբերյալ խոսակցությունները և տարատեսակ քննարկումները չեն դադարում և ավելին՝ շարունակում են զարգանալ։

Դրանց, ըստ երևույթին, նպաստում է նրանց համառ լռությունը։ Նրանք չեն խոսում այդ մասին, չեն հաստատում և չեն հերքում այդ լուրերը։

Իսկ համատեղ հրապարակումները, ժամանցը, հանգիստը ստիպում են հանրությանը մտածել այդ մասին։ Այս սերիալային զույգը այնքան իդեալական և պրոֆեսիոնալ կերտեց կերպարները, որ երկրպագուները ցանկանում են նրանց միասին տեսնել նաև իրական կյանքում։

Նրանք իսկապես միմյանց համհունչ են և հրաշալի լրացնում են մեկը մյուսին։ Այս շրջանում Էթերին և Թելմանը գտնվում են Լոս Անջելեսում։ Էթերին ԱՄՆ-ից լուսանկար է հրապարակել և նշել Թելման Խաչատրյանին, իսկ կից գրել է՝ Բարի լույս։

Թելմանն այս շրջանում ևս գտնվում է ԱՄՆ-ում: Դերասանները չեն մանրամասնում, թե ինչո՞ւ են մեկնել արտերկիր, իսկ Թելման Խաչատրյանն իր էջում օրեր առաջ տեղեկացրել էր արտերկիր մեկնելու մասին։