Թեթև և անչափ համեղ ապուր, որն այս օրերին ձեզ անչափ դուր կգա


Ամանորյա ծանր ու հագեցնող ուտեստներից հետո այս բաղադրատոմսը, որը ցանկանում ենք ներկայացնել, այն է, ինչ պահանջվում է այս օրերին։ Այս ուտեստը իրենից ներկայացնում է ապուր, որը թեթև է և անչափ համեղ։ Ապուրն ունի լեհական ծագում և բավականին տարածված է լեհական խոհանոցում։

Այն պատրաստելու համար նախապատրաստեք հետևյալ մթերքները։ Դրանք այնքան պարզ են, որ կգտնվի ցանկացած սառնարանում։

Սոխ — 200

Բուսայուղ — 2 ճ․գ․

Կարտոֆիլ — 200 գ

Երշիկ — 300 գ

Գազար — 150 գ

Սխտոր — 1 ատամիկ

Չորացրած կանաչեղեն

Մսի արգանակ — 1,6 լ

Աղ, սև պղպեղ

Դափնու տերև — 1 հ․

Սերուցք — 200 մլ

Երբ արդեն բոլոր բաղադրամսերհ հավաքել եք, ապա առանց ժամանակ կորցնելու անցնենք պատրաստման ընթացքին, որն առավել դյուրին ու հետաքրքիր է։

Դե ինչ, սկսեք սոխառած պատրաստել, միացրեք գազարը, ապա կարտոֆիլն ու երշիկը։ Փոքր-ինչ շոգեխաշելուց հետո ավելացրեք մսային արգանակը, համամեմք։

Առաջարկում ենք պատրաստման մանրամասներին հետևել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: