Թաքցրած երեխա, հարուստ սիրելի և այլ ուշագրավ մանրամասներ է ներկայացնում Լիլի Հովերն իր անձնական կյանքից․ տեսանյութ


Լիլի Հովերն իր անձի շուրջ մեծ հետաքրքրություն ունի։ Նրան շատերն են սիրում և, ըստ երեևույթին, հենց դա էլ պատճառներից մեկն է, որ հեռուստահաղորդավարուհին հաճախ քննարկումների կիզակետում է լինում։

Այս օրերին շատերի կողմից սիրված Լիլի Հովերը հարցազրույց է ունեցել հայտնի լրագրող Արեգի հետ և բավականաչափ մանրամասներ ներկայացրել անձնական կյանքից։

Լիլին անդրադարձել է նաև այն թեմային, որ իբրև ընտանիք ունի՝ ամուսին, երեխաներ, սակայն կարողացել է խնամքով թաքցնել։ Լիլին շտապում է հայտնել, որ այն իրականության հետ որևէ աղերս չունի, ապա հավելում, որ ինքը սիրելով շատախոսել՝ դժվար կարողանար այդչափ կարևորի մասին տևական լռություն պահպանել։

Հեռուստահաղորդավարուհին խոսել է նաև իր ձեռքբերումներին ինքնուրույն հասնելու ճանապարհի մասին՝ հայտնելով, որ աշխատում է տասնմեկ տարեկանից։

Լիլիի բավականաչափ հետաքրքրական և անկեղծ զրույցը դիտեք վարը ներկայացաված տեսանյութում, որտեղ Լիլին անկեղծ խոստովանություների շարք է ներկայացնում։


Понравилась статья? Поделиться с друзьями: