«Թաղեմ ես քեզ․․․»․ թե ինչպես Եռաբլուրում դիմավորեցին Ռոբերտ Քոչարյանին


Լրագրող Նանե Արզումանյանը, ով պատերազմում կորցրել է եղբորը, հաճախ է սոցիալական հարթակում գրառումներ կատարում, որոնք թաթախված են վշտով։ Այս անգամ լրագրողը գրառում է կատարել և պատմել հանրությանը, թե ինչպես է ականատես եղել  Եռաբլուրում Քոչարյանի այցին։

Ռոբերտ Քոչարյանը հանրահավաքի ավարտից հետո այցելել է Եռաբլուր, որտեղ նրան հանդիմանել է  հերոսի հարազատներից մեկը։ «Թաղեմ ես քեզ, ինչ երեսով ես եկել հիմա ստեղ»,- մասնավորապես նշել է կինը։

Նանեն գրել է, որ երբ ինքն ընտանիքի հետ գտնվել է Եռաբլուրում, տեսել է Ռոբերտ Քոչարյանին, ով նույնպես այց էր կատարել։ Նա գտնվել է որդու և թիկնապահների ուղեկցությմաբ։ Անմահացած հերոսների ծնողները բղավել են, հարցեր հնչեցրել, սակայն զուր․ պատասխան չի հնչել։

Նանե Արզումանյանը նշել է, որ Քոչարյանն ինքը լավ հասկանում է, որ էլ երբեք տեղ չի ունենալու ։ Լրագրողը արգելել է որևէ մեկին շահարկել տղաների անունները։ « Քոչարյան, քեզ էլ չեն ընդունում, քեզ էլ են անիծում, քեզ էլ են հայհոյում։ Ու ես դա տեսա այսօր Եռաբլուրում։

Դու բոլորի նման մեղք ունես մեր ողբի մեջ, դու գուցե ավելի մեղավոր ես մեր ցավի համար, քան մյուսները…»,- գրել է Նանեն։


Понравилась статья? Поделиться с друзьями: