«Թալանչիները չպետք է Գորիս մտնեն»․ գորիսեցի կինը պնդում է, որ իրեն աշխատանքից ազատել են Փաշինյանին սատարելու համար․ տեսանյութ


Այսօր Նիկոլ Փաշինյանի աջակիցներից մեկը լրագրողներին ասել է, որ ինքը Գորիսի Մշակույթի կենտրոնի գրադարանի աշխատակիցն է, որտեղ աշխատում է արդեն շուրջ քառասուներկու տարի։

Արմիդա Աղաբեկյանը  պատմել է, որ եղբայրը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Այնուհետև շարունակելով՝ ասել է, որ Մշակույթի կենտրոնի տնօրենը՝ Հայկ Ասատրյանը,  իրեն սպառնացել է՝ ասելով, որ եթե վերջինս ընտրի Նիկոլ Փաշինյանին, ապա աշխատանքից կհեռացվի։

Տիկինը վրդովված ահազանգում է և նշում, որ իրենց ստիպել են բղավել  «Նիկոլ դավաճան»։ Սակայն կինը հավելել է, որ տնօրենի պահանջին հակառակ ինքը մշտապես ասելու է «Նիկոլ վարչապետ»։

«Նիկոլ վարչապետ պետք ա լինի և ուրիշ ոչ մեկը։ Թալանչիները չպետք է Գորիս մտնեն, թալանչիների տեղը ուրիշ տեղեր ա»,- բարկացած հայտարարել է Գորիսի բնակիչ Արմիդա Աղաբեկյանը։ Ապա հավելել է, որ տնօրենը նրան ասել է, որ ազատված է աշխատանքից։

Տիկինը նշում է, որ Հայկ Ասատրյանը իրեն աշխատանքի չի ընդունել։ Առավել մանրամասն դիտեք վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!