Թաթուլի կատարումը Հայկ Սարգսյանի հարսանիքին․ նոր կադրեր․ տեսանյութ


Երեկ հայտնի դարձավ, որ ամուսնացել է իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Հայկ Սարգսյանը թերևս ամենաքննադատված պատգամավորներից մեկն է։

Նրա յուրաքանչյուր քայլը ուղեկցվում է քննադատություններով։ Ինչպես հայտնի էր, Հայկն ամիսներ առաջ նշադարվել է։ Նրա ընտրյալը գործարար, բարեգործ Հայրապետյան եղբայնրներից մեկի թոռնուհին է՝ Օլյա Հայրապետյանը։

Օլյան և Հայկը պսակադրվեցին երեկ՝ հուլիսի քսանչորսին, և այդ առիթով մեծ խնջույք են կազմակերպել, որն անցկացվել է Դվին ռեստորանային համալիրում։ Հարսանյաց արարողության ժամանակ մի շարք երգիչների կողքին առանձնացել է Թաթուլը իր կատարմամբ։

Համացանցում պտտվում է մի տեսանյութ, որտեղ Թաթուլը երգում է, իսկ ներկաները պարում են և ուրախանում։ Տեսանյութում երևում են հարսն ու փեսան, ինչպես նաև Հայկ Սարգսյանի եղբայրը, որն անկեղծորեն ուրախանում է։ Նյութին կից ներկայացնում ենք նաև հարսանոկան գեղեցիկ տորթի կադրերը։

Հայկ Սարգսյանի հարսանյաց խնջույքի այդ հատվածը կարող եք դիտել վարը  ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: