Թագավորական աղցան, որն ընտանիքին կհավաքի սեղանի շուրջ


Աղցանները խոհանոցում մշտապես ակտուալ են համարվում և ցանկացած սեղան՝ լինի դա առօրյա, թե ամենօրյա, մշտապես սպասված ուտեստ է։ Աղցանների հազարավոր տեսակներից բաղկացած տեսականին ամեն օր շարունակում է համալրվել։

Մեզանից յուրաքանչյուրը կարող է ստեղծել իր քիմքին ու ճաշակին հարմար աղցան և վայելել, ապա բաղադրատոմսով կիսվել մտերիմների հետ։ Այս անգամ առաջարկում ենք մի աղցան, որի անվանումը  ստիպում է պատրաստել և փորձարկել այն։ Աղցանը կոչվում է  Թագավորական։

Այն պատրաստելու համար հավաքեք հետևյալ մթերքները․

Հավի կրծքամիս — 300 գ

Կարտոֆիլ — 5 հ․

Հավկիթ — 4 հ․

Թարմ վարունգ — 3 հ․

Ընկույզ — 50 գ

Մայոնեզ՝ ըստ ճաշակի

Ոլոռ, նուռ, պանիր զարդարելու համար

Աղցանի պատրաստման համար անհրաժեշտ է խաշել թռչնամիսը, կարտոֆիլը, հավկիթը։

Եթե այս բոլոր բաղադրամասերն արդեն հավաքած և նախապատրաստած է, ապա մնում է միայն հավաքել Թագավորական աղցանը և մատուցել անչափ համեղ այս աղցանը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!