«Թագավորական»․ աներևակայելի համեղ, նուրբ ու սեղանի զարդ համարվող տորթ-աղցան


Գունագեղ, հարուստ ու շքեղ սեղան ունենալու համար առաջարկում ենք հետևել մեզ և պատրաստել այս բաղադրատոմսով։

Այն բացի նրանից, որ անվանը համապատասխան տեսք ունի, նաև չափազանց համեղ է և երկար կհիշեցնի համտեսողին իր աներևակայելի համի մասին։ Աղցանը կոչվում է «Թագավորական»։

Անհրաժեշտ է՝

Ապխտած ցանկացած տեսակի ձուկ — 200 գ

Կարտոֆիլ — 2 հ․

Սոխ, եթե կցանկանաք

Գազար — 1 հ․

Ճակնդեղ — 2 հ․

Հավկիթ — 3 հ․

Մայոնեզ

Կարմիր խավիար

Կանաչ սոխի մի քանի ճյուղ

Բանջարեղենն ու հավկիթը խաշել, անցկացնել քերիչով, ապա սկսել հավաքել աղցանը։ Մատուցվող ափսեում դասավորել՝ որպես առաջին շերտ կարտոֆիլը, վրան մայոնեզ քսել, ապա որպես երկրորդ  շերտ դասավորել ապխտած ձուկը, կրկին մայոնեզ, գազար, մայոնեզ, ճակդեղ, մայոնեզ, ապա հավկիթ, մայոնեզ։

Վերջում կրկին ապխտած ձուկ և վրան որպես զարդարանք կարելի է դնել կարմիր խավիար և զարդարանքը լրացնել կանաչ սոխի բարակ ճյուղերով։ Ահա և վերջ, տորթ-աղցանը պատրաստ է զարդարել ձեր սեղանը և զարմացնել հյուրերին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!