«Ընտրություններից հետո բռնելու ենք դրանց վզակոթներից և դուրս ենք շպրտելու»․ Փաշինյանի սուր հայտարարությունը Ագարակում․ տեսանյութ


Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակներում այսօր իր թիմով գտնվում է Սյունիքում։ Վարչապետի պաշտոնակատարը շրջում է մարզի քաղաքներով, գյուղերով և հանդիպումներ ունենում տեղի բնակիչների հետ։

Նա բոլոր վայրերում ջերմ ընդունելության է արժանանում։ Թերևս բոլորին է հայտնի վարչապետի կողմից մշտապես հնչող սուր քննադատական  խոսքը։ Ագարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է, որ որոշ քաղաքապետերի  անձամբ է «ասֆալտին փռելու»։

«Ընտրություններից հետո բռնելու ենք դրանց վզակոթներից և դուրս ենք շպրտելու ժողովրդին պատկանող շենքերից», — հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, այնուհետև հորդորել հունիսի քսանին գնալ ընտրատեղամասեր և արձանագրել, որ Հայաստանում ապագա կա։

Ապա հավելել է, որ ընտրություններից հետո անձամբ է զբաղվելու «թափթփուկ պաշտոնյաների»  հարցերով։ Նշել է նաև, որ նմանօրինակ պաշտոնյաներին տրվել էր հնարավորություն, սակայն ինչպես ցույց տվեց ժամանակը նրանք  հասկանում են միայն ուժի լեզուն և ՀՀ-ն կսկսի խոսել ուժի լեզվով։

Փաշինյանին սատարողները մշտապես պահանջում են «թավիշը» փոխարինել «պողպատով»։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: