«Ընտրություններից առաջ հակառուսական թեզ եք բռնել և առաջ եք տանում»․ Արման Աբովյանի և Արման Բաբաջանյանի միջև փոքրիկ վիճաբանություն տեղի ունեցավ


ԱԺ նիստում վիճաբանություն տեղի ունեցավ Արման Բաբաջանյանի և Արման Աբովյանի միջև։ Բաբաջանյանը նշել  էր, որ հակառակորդ երկրի զորքը մուտք գործելուն պես Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և հրավիրել հստակ գործողությունների։

Սակայն  հրավերին ի պատասխան նշվել է,  որ ՀԱՊԿ-ը Ադրբեջանին հրավիրում է ներգրավվել այդ կառույց։ Եվ դիմելով Աբովյանին՝ ասաց, որ գիտեն որտեղից են գալիս և խորհուրդ տվեց «չճամարտակել»։

Այնուհետև Աբովյանն իր ելույթում դիմեց Բաբաջանյանին և ասաց, որ նախընտրական այս փուլում նրանք բռնել են հակառուսական թեզը և առաջ են տանում՝ փորձելով խաղալ։ Հորդորեց կրկին ընթերցել ՀԱՊԿ-ի պատասխանը՝ ընդգծելով Բաբաջանյանի ռուսերենի լավ իմացությունը։

Աբովյանը նաև նշել է, որ Հայաստանի ստրատեգիկ գործընկերը շարժվում է այն որոշումների  ներքո, որը ընդունում է  Հայաստանի իշխանությունը։ Ելույթի ավարտին ԲՀԿ-ական պատգամավորը խնդրել է հանրությանը հստակ ներկայացնել ՀԱՊԿ-ին ուղղված դիմումը։

«Յուրաքանչյուր քաղաքական գործընթաց չպետք է վտանգի ՀՀ անվատանգությունը, իսկ հակառուսական թեզը գեներացնելը ուղղակի վտանգում է ՀՀ անվտանգությունը», ասել է Արման Աբովյանը։


Понравилась статья? Поделиться с друзьями: