«Ընտրողների բացարձակ մեծամասնությունը ընտրեց այս Ազգային ժողովը․ ինձ հետաքրքրում է․․․»․ Տիգրան Ուրիխանյանի հարցը հանրությանը


Տիգրան Ուրիխանյանը, ով իր  կուսակցական թիմով մասնակցեց նախընտրական քարոզարշավին, սակայն չկարողացավ անցողիկ տոկասային շեմն ապահովել և  անցնել խորհրդարան, համացանցային հարթակում գրառմամբ է հանդես եկել, որտեղ անդրադարձել է այսօրվա լայն քննարկումների և քննադատությունների արժանացած Ազգային  Ժողովին։

Ինչպես բոլորը, այնպես էլ Ուրիխանյանը իր բացասական վերաբերմունքն է արտահայտել ԱԺ-ում ստեղծված խայտառակ իրականության վերաբերյալ։

Նա նշել է, որ իր թիմը հստակ և կոնկրետ ծրագրեր էր առաջարկում, սակայն ժամանակի հետ հասկանալի դարձավ, որ ընտրողը ձևավորեց այսօրվա Ազգային Ժողովը։

Ուրիխանյանը հարց է հղել հանրությանը՝ արդյոք մարդիկ բավարարվա՞ծ են  իրենց ընտրությամբ։ Քաղաքական գործիչը մասնավորապես գրել է․ «Մենք առաջարկում էինք կոնկրետ ծրագրեր, բայց ընտրողների բացարձակ մեծամասնությունը ընտրեց այս Ազգային ժողովը։

Այն վերջնական ձևավորվեց։ Ինձ հետաքրքրում է` բավարարվա՞ծ են արդյոք մարդիկ իրենց ընտրությամբ»։ Մեկնաբանություններում օգտատերը նշել են, որ դժվար է չհամաձայնել քաղաքական գործչի հետ։


Понравилась статья? Поделиться с друзьями: