«Ընտանիք»․ Թելման Խաչատրյանը բացառիկ ընտանեկան լուսանկար է հրապարակել․ տեսանյութ


Թելման Խաչատրյանը հանրության շրջանում մեծ ճանաչում ձեռք բերեց հեռուստասերիալներում նկարահնավելու շնորհիվ, իսկ արդյունքում երիտասարդ դերասանը բավականին սիրվեց հեռուստադիտողի կողմից։

Թեև դերասանը պարզ ու հստակ է հետևորդների հետ, սակայն ընտանեկան հրապարակումներ երբեք չի կատարում։

Միայն երեկ Թելմանը հանայնացրեց բացառիկ ընտանեկան մի լուսանկար, որտեղ նա ցույց է տվել ընտանիքի անդամներին, ինչն այդքան հետաքրքրում էր նրա երկրպագուներին։ Լուսանկարում դերասանը ներկայացել է տատիկի, մայրիկի և եղբոր ընտանիքի հետ։

Ավելի վաղ Թելման Խաչատրյանը կադրեր էր հանրայնացրել եղբոր հարսանեկան արարողությունից, իսկ վերջերս էլ նորածին երեխայի հետ էր լուսանկար հանրայնացրել և նշել, որ հորեղբայր  է դարձել։

Հետևորդներից շատերը նշել են, որ ուրախ կլինեն նաև նրա սեփական երեխայի ծնունդով, սակայն դերասանն առաջիկայում ամուսնանալու մտադրություն չունի, թեև շատ է խոսվում ու քննարկվում Էթերի Ոսկանյանի հետ ունեցած կապի մասին։ Կից ներկայացնում ենք տեսանյութ։


Понравилась статья? Поделиться с друзьями: