«Ընկերներիս, մտերիմներիս ու հետևորդներիս կարծիքի կարիքն ունեմ…»․ Անահիտ Մուտաֆյան


Անահիտ Մուտաֆյանին ճանաչում են գրեթե բոլորը։ Դերասանուհին վերջին տարիներին ակտիվորեն քաղաքական գրառումներով է հանդես գալիս։

Նա, ինչպես հայտնի է, սատարում է Ռոբերտ Քոչարյանին։ Շատերն արդեն դերասանուհուն բեմի վրա մոռացել են, սակայն նա ունի երկրպագուներ, ովքեր ցանկանում են նրան քաղաքականությունից դուրս տեսնել և հիանալ  խաղով։ Անահիտը օրերս նշել էր, որ բոլորը նշում են տոները, իսկ ինքը հիվանդ է։

Դերասանուհու մոտ նկատվում էր պասիվություն։ Եվ ահա ուշ երեկոյան նա դիմում է իր հետևորդներին և նշում, որ իրենց օգնության կարիքն ունի։ Դերասանուհին ցանկանում է հասկանալ՝ ցանկանում են  իրեն տեսնել քաղաքական դաշտում, թե՞ լավ է ինքը իր մասնագիտությամբ զբաղվի։

Անահիտը մասնավորապես գրել է․ «Ընկերներիս, մտերիմներիս ու հետևորդներիս կարծիքի կարիքն ունեմ… Ի՞նչ կարծիքի եք շարունակեմ քաղաքական ակտիվությունս, թե՞ թողնեմ ամեն ինչ և անցնեմ իմ հին գործին՝  ստեղծագործեմ, խաղամ, նկարահանվեմ…»։

Մեկնաբանություններում օգտատերերն ակտիվ են եղել և մեծամասնությունը նշել է, որ ուրախ կլինեին Անահիտին տեսնել հին գործին։


Понравилась статья? Поделиться с друзьями: