Լևոն Քոչարյանը, ով վերջերս հասրակության մեջ հաճախ է երևում, դժգոհություն է հայտնել իր անձի և ընտանիքի հանդեպ քննադատությունների, մեղադրանքների վերաբերյալ։

Նա մի գրառում է կատարել, որտեղ նշել է, որ իր ընկերների, մտերիմների խորհրդի կարիքն ունի։ Նա ցանկանում է իմանալ, թե ինչ կարելի է անել չվերջացող այս մեղադրանքների տեղատարափից ազատվելու համար։

Լևոն Քոչարյանը գրառման մեջ նշել է մի քանի տարբերակներ՝ արձագանքել ամեն մի ստի, արձագանքել որոշ դեպքերում կամ ընդհանրապես անտեսել։ Մեկնաբանություններում բավականին լայն քննարկումներ է ծավալվել։

Քննարկումներին ակտիվ մասնակցել և հետևորդների ու համացանցային ընկերների արձագանքներին ակտիվորեն պատասխանել է նաև Լևոն Քոչարյանը, ով մեկնաբանություններում նշել է, որ ժամանակին եղել են դեպքեր, որ դատի են տվել և մշտապես շահել են։

Նա նաև նշել է, որ հաճախ մեղադրանքներ, զրպարտություններ ներկայացնողները կեղծ սոցիալական էջեր են լինում, որոնց դեմ պայքարելն ուղղակի անիմաստ է դառնում։