«Ընենց մելամաղձոտ ձայնով ասացիք, աչքերս լցվում էր»․ Էդմոն Մարուքյանը լրագրողի հարցին հումորային պատասխան տվեց  


Այսօր Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել, որի ժամանակ պատասխանել է մի քանի հարցերի։ Առանձնակի հետաքրքրություն է առաջ բերել  լրագրողի այն հարցը, որ ընդդիմադիր Փաշինյանը անհամեմատ տարբեր է վարչապետ Փաշինյանից։

Ակնհայտ է սկզբունքային տարբերությունները․ պատգամավոր եղած տաիներին Փաշինյանը բոլորովին այլ հայտարարություններով էր հանդես գալիս և ուներ բոլորովին այլ մոտեցումներ։

Իսկ վարչապետի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո նրա մոտեցումները քաղաքականության հարցում փոփոխության ենթարկվեցին։

Մարուքյանը համաձայնել է և ընդգծել, որ Նիկոլ Փաշինյանը որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ շատ ավելի լավ քաղաքական գործիչ էր, բայց դա չի նշանակում, որ նա կարող է լավ ղեկավար  լինել։  Լրագրողը հարց ուղղեց Մարուքյանին, թե արդյո՞ք ընդդիմադիր Փաշինյանի տեղն ազատ է մնացել ընդդիմական դաշտում։

Հարցին Էդմոն Մարուքյանը հնչեցրեց հումորային  պատասխան և ծիծաղեց․ «Չեմ կարող ասել, ընենց մելամաղձոտ ձայնով ասացիք, աչքերս լցվում էր»։


Понравилась статья? Поделиться с друзьями: