«Ընդամենը 12 տարեկանում անցել ես 2 պատերազմների միջով, թողել ես քո Ջաբրայելն ու եկել Երևան…»․ Նանե Արզումանյանի անչափ հուզիչ հրապարակումը․ տեսանյութ


Նանե Արզումանյանը, ով պատերազմում կորցրել է եղբորը, ամեն օր դեռ պատերազմում է։ Պատերազմում է կյանքի անարդարությունների դեմ։

Նա իր եղբորորդիներին փորձում է տալ լավագույնը, լինել նրանց կողքին և ամեն րոպեն հնարավորինս ուրախացնել նրանց։ Օրերս նրա կրտսեր եղբորորդու տարեդարձն է եղել և հորաքույրը  նրա օրը ուրախությամբ է լցրել։

Նա հուզիչ գրառում  է կատարել․ «Արդեն 12 տարեկան իմ աշխարհ, շնորհավոր տարեդարձդ…Չափազանց հասուն իմ փոքրիկ, մենք ձեռք ձեռքի բռնած, կանցնենք կյանքի ցանկացած փորձություն։ Ես գիտեմ, հասկանում եմ, թե որքան դժվար է քեզ համար.

ընդամենը 12 տարեկանում անցել ես 2 պատերազմների միջով, թողել ես քո Ջաբրայելն ու եկել Երևան… «Նա՛ն, կարող ա գնամ Ստեփանակերտից տաքսի նստեմ, տանեն Ջաբրայել ու պապային տեսնեմ»…

Պապան քեզ միշտ տեսնում է, և դու պիտի ապրես այնպես, ինչպես նա էր ուզում՝ ամեն օրդ շատ երջանիկ և անհոգ, ինչի համար երբեք չեմ խնայելու որևէ բան»։ Կից՝ տեսանյութ։


Понравилась статья? Поделиться с друзьями: