Ամռանն ավելի հաճախ է կյանքը և տաք արևը վայելելու ցանկություն առաջանում։ Ահա առաջարկում ենք սուրճի սեղանը զարդարել համեղ շոկոլադե տորթով, որի համն անկրկնելի է, իսկ պատրաստման ըթացքը՝ բավականին դյուրին։ Ընդամենը մի քանի րոպե և շոկոլադե անկրկնելի տորթը պատրաստ է: Անչափ փափուկ, խոնավ ու համեղ է ստացվում այս բաղադրատոմսով:

Անհրաժեշտ է՝
Ալյուր — 250 գ
Կակաո — 50 գ
Շաքարավազ — 300 գ
Փխրեցուղիչ — 1.5 թ. գդ.
(Կամ սոդա 1 թ. գդ. )
Մի պտղունց աղ
Վանիլին
Ձու — 3 հ․
Կարագ — 60 գ
Ձեթ — 60 մլ
Կաթ — 300 մլ
Ջնարակ`
2 սուրճի բաժակ կաթ
2 սուրճի բաժակ շաքարավազ
4 ճ. գդ. կակաո
1 ճ. գդ. բուսայուղ

Բոլոր չոր բաղադրամասերը, բացի շաքարավազից միախառնել, իսկ շաքարավազը հարել հավկիթների հետ, որի վրա հավելել կաթը, բուսայուղը և հալեցված կարագը, այնուհետև միախառնած չոր մասան գդալ առ գդալ միացնել ձվային մասային, լավ խառնել և տեղափոխել յուղաթղթով պատված ձևամանի մեջ։

180 աստիճան տաք ջեռոցում թխել մոտ 30 ր։ Մինչ այդ պատրաստեք ջնարակը․ նախատեսված բոլոր բաղադրամասերը, բացի բուսայուղից, միախառնել, դնել կրակին, պարբերաբար խառնելով՝ եփել, ապա ավելացնել բուսայուղը։

Պատրաստի խմորը ծակծկել և վրան ցողել օշարակ, ապա պատել ջնարակով և տեղափոխել սառնարան։ Ժամեր անց կարող եք վայելել։