Էրիկ Կարապետյանը բավականաչափ սիրված արտիստ է։ Նա հազարավոր երկրպագուներ ունի։ Երգչի երգացանկը բազմազան է, որն էլ թույլ է տալիս թե՛ ուրախանալ, թե՛ տխրել։

Տարվա այս եղանակին Էրիկը մեկնել է հանգստի։ Նա վայելում է հանգիստը Դուբայում։ Երգիչը տարիներ առաջ մտերմիկ և ջերմ հարաբերություններ ուներ Սվետլանայի հետ։

Նրանք, սակայն, 2018-ին բաժանվեցին։ Զույգի բաժանումը անհանգիստ տրամադրություններ էր առաջ բերել Էրիկի երկրպագուների մոտ։ Եվ ահա չորս տարի անց ի ուրախություն շատերի՝ զույգը կրկին վերամիավորվել է։

Այս մասին կարելի է ենթադրել նրանց հանրայնացված լուսանկարներից։ Այս պահին հանգստի է մեկնել նաև Սվետլանան և նրանք հանրայնացնում են լուսանկարներ միևնույն վայրից։ Զույգի վերամիավորման համար իրենց ուրախությունն են հայտնել երկրպագուները։

Օգտատերեից մեկը նշել էր, որ եթե դա այդպես է, ապա երգչի համար անչափ ուրախ է, քանի որ նրանք շատ համապատասխան զույգ են։ Լուսանկարները ներկայացնում ենք նյութին կից։