Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Էրիկն ամուսնանում։ Այս մասին հայտնի էր դարձել դեռ ամիսներ առաջ։ Էրիկի ընտրյալը՝ Սվետլաննա Իշխանյանը, համացանցային իր տիրույթում պարբերաբար ցույց էր տալիս, թե ինչպես են ընթանում հարսանեկան նախապատրաստական աշխատանքները։

Եվ ահա հարսանեկան արարողությունը հենց այսօր է։ Զույգն ընտրել է ոչ ավանդական հարսանիքը։

Հարսանեկան խնջույքը անցկացվում է երևանյան հայտնի ռեստորաններից մեկում, որից հետո Սվետլաննան և Էրիկը պատրաստվում են մեկնել մեղրամսի։ Զույգը միասին է տարիներ շարունակ։ Մի պահ նրանք ընդհատեցին իրենց հարաբերությունները, սակայն կրկին վերսկսեցին։

Այդ առիթով սիրված երգչի երկրպագնուները հայտնում են իրենց ուրախությունը։ Նրանք մշտապես նշում են, որ զույգն անչափ սազում է միմյանց և նրանք ասես միմյանց համար ստեղծված լինեն։

Ի սրտե շնորհավորում ենք նորապսակներին և մաղթում անսահման սեր, երջանկություն և փոխըմբռնում համատեղ ողջ կյանքի ընթացքում։ Իսկ հարսանեկան առաջին բացառիկ կադրերն առաջարկւմ ենք դիտել վարը կցված տեսանյութում։