Ինչպես հայտնի է Թուրքիայի հյուսիսային հատվածում օրերս ջրհեղեղ էր տեղի ունեցել, որի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ են տուժել։ Մի շարք տներ, մշակելի հողեր, մեքենաներ և այլ տնտեսական և կենցաղային վարման նշանակություն ունեցող անհրաժեշտություններ ջրի տակ են անցել։

Հայտնել են նաև հինգ զոհերի մասին, որոնցից մեկը հաշմանդամ է, մյուսը հինգամյա երեխա։ Երկրի հյուսիսային մասում բնակվող քաղաքացիներին, որոնք տուժել են բնական աղետից, երկրի նախագահը օգնության ձեռք է մեկնել և նրանց ջուր ու սնունդ է բաժանել։

Կարծես թե մարդասիրական, գեղեցիկ ու բարի արարք է երկրի նախագահի կողմից։ Սակայն ամեն բան կարգին կընթանար, եթե Էրդողանն այդքան տգեղ չբաժաներ օգնության համար նախատեսված փաթեթները։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է արագորեն և արհամարական նետում սննդի փաթեթները ներքևում կանգնած քաղաքացիներին։ Տեսանյութը սկսվել է տարածվել Թուրքիայի ԶԼՄ-ների կողմից։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արժանացել է քննադատությունների ոչ միայն այլ երկրների քաղաքացիների և ԶԼՄ-ների, այլև Թուրքիայի լրատվական կայքերի կողմից։

«Էրդողանը կարծես շների առաջ ոսկոր էր նետում», ասվում է թուրքական լրատվականներում։ Տեսանյութը դիտեք վարը։