«Էս 5 տարեկան աղջիկը էս նկարում չգիտեր դեռ`ինչ ճանապարհ պիտի ընտրի»․ կկռահե՞ք՝ ո՞վ է լուսանկարում


Մանկության տարիներն իրենց ողջ հմայքով դաջված են լուսանակարներում։ Դրանք անսահման երջանիկ պահեր են պարգևում և ստիպում վերհիշել ու կրկին վերապրել այդ անհոգ տարիների հրաշալի վայրկյանները։

Իր անհոգ տարիներից մի պատառիկով համացանցային տիրույթում կիսվել է ասմունքող, հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը և կից գրառման մեջ պատմել իր մանկությունից մի փոքրիկ հատտված։

Նա գրել է․ «Էս 5 տարեկան աղջիկը էս նկարում չգիտեր դեռ`ինչ ճանապարհ պիտի ընտրի, չգիտեր, որ ճանապարհը հեշտերից չի լինելու, բայց դե մի բան գիտեր էլի, որ սենց քսվել էր։ Ես իմ ամեն քայլի համար շնորհակալ եմ․․․ Շնորհակալ եմ, որ իմ տանն եմ ծնվել ու իմ ընտանիքում։

Շնորհակալ եմ բացառիկ ընկերներիս համար։ Շնորհակալ եմ ամեն քայլիս համար, ու մենակ ես գիտեմ` ամեն քայլս ինչ գին ուներ, բայց արժեր, հաստատ արժեր։ Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների համար։ Դուք ևս մեկ անգամ օգնեցիք ինքս ինձ տեսնել ձեր աչքերով։

Կարծես իզուր չեմ ապրել տարիներս։ 35 տարեկան աղջիկը հիմա էլ շատ բան չգիտի, բացի մեկից, որ շատ երջանիկ է լինելու»։


Понравилась статья? Поделиться с друзьями: