«Էս տղան երազում է մեծանալ դառնալ Արմեն Աշոտյան»․ Գևորգ Պապոյան․ տեսանյութ


Այս օրերին ԱԺ նիստերը վիճաբանությունների սրահ դարձրած պատգամավորները դեռևս չեն փոխել իրենց աշխատելաոճը։

Հանրության շրաջանում հետևելով քննարկումներին՝ տեսանելի են այնպիսի խոսակցություններ ինչպիսիք են՝ «սա դեռ սկիզբն է», «երրրորդ օրն է ու այսպիսի վեճեր, ապա հետագայում ինչ սպասել» և այլն։ ԱԺ դահլիճում ամեն խոսակցություն տեղ է գտնում, բացի բուն անելիքներից ու քննարկումներից։

ՔՊ կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ելույթ է ունեցել և ամբիոնից հնչեցրել այնպիսի հայտարարություններ, որը ծիծաղ է առաջացրել։

Նա իր խոսքում անդրադարձել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանին և մասնավորապես նշել, որ եթե երիտասարդները երազում են մեծանալ և դառնալ օրինակ՝ օդաչու, տիեզերագնաց, և այլն, իսկ  այս երիտասարդը ցանկանում է դառնալ Արմեն Աշոտյան։ Այնուհետև հավելել է, որ ինչ էլ որ լինի, դա երազանք է և իրավունք  ունի լինելու, ինչպես բոլորի երազանքները։

Հավելենք, որ այս ելույթին իր սոցհարթակում անդրադարձել է Արմեն Աշոտյանը և նշել, որ «որոշ ուսապարկեր» շարունակում են կախվել իր քաղաքական կապիտալից։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: