Պեմզաշենի ողբերգական իրադարձությունն իսկապես ցնցեց բոլորին։ Բոլորը խոսում ու քննարկում են այս անմարդկային արարքը, որը մարդկային բանականության մեջ ուղղակի չի ընկալվում։

Լևոն Սարդարյանը, ով հանդիսանում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետը, անդրադարձել է այս թեմայից բխող քննարկումներին։

Նրա համար զարմանալի են այն մեկնաբանությունները, որտեղ նշվում է, որ անհավատալի է, որ հանցագործը հայ է և այլն։

Սարդարյանն իր գրառման մեջ պատմական հատվածներ է մեջբերել և հիշեցրել, որ Անիի բանալիները բյուզանդացիներին է հանձնել հայ, Պոլիսի հայ մտավորականների ցուցակը թուրքերին հանձնեց նույնպես հայը։ Ցուցակը կարելի է շարունակել։

«էս չհիմնավորված մեծամտությունը, թե հայը էսինչ կամ էնինչ բանն անել չի կարող, մինչև ե՞րբ պիտի տուններս քանդի»,- գրել է լրատվության վարչության պետը, ապա հավելել Վազգեն Սարգսյանի խոսքերը, երբ Սպարապետին զգուշացնում էին մահափորձի մասին, նա ասում էր՝ հայի ձեռքն ինձ վրա չի բարձրանա։