«Էս նկարս հստակ 2022-ի իմ տրամադրությունն ա․․․»․ Հրաչուհի Ութմազյանն անչափ զվարճալի լուսանկար է հրապարակել


Ասմունքող Հրաչուհի Ութմազյանն այժմ հանդես է գալիս որպես հաղորդավար։ Նա հարցազրույցներ է ունենում հայտնի մարդկանց հետ, որոնք ուշագրավ ընթացք են ունենում, քանի որ Հրաչուհին հետաքրքրական հարցեր է ընտրում նրանց համար։

Օրերս նա մեկնել էր հանգստի և պարբերաբար ներկայացնում էր լուսանկարներ իր հանգստից և հետևորդների հետ  կապ պահպանում այս հարթակում։ Այս անգամ հաղորդավարուհին փորձել է բարձրացնել օգտատերերի տրամադրությունը։

Նա հանրայնացրել է մի լուսանկար, որտեղ ներկայացել է ճերմակ խալաթով, սակայն այստեղ զվարճալին այն է, որ Հրաչուհին խալաթը համադրել է բարձրակրունկ կոշիկների և շքեղ ականջօղերի հետ։

Լուսանկարին կից նա գրել է․ «Վագրի տարին պաշտոնապես այսօր սկսվեց։ Էս նկարս հստակ 2022-ի իմ տրամադրությունն ա»։

Հրաչուհին նկատի է ունեցել, որ ըստ չինական օրացույցի վագրի տարին մեկնարկվում է փետրվարի մեկից։ Նրա հետևորդները ջերմ մեկնաբանություններ են կատարել  և հավանումների արժանացրել լուսանկարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: