«Էս մարդու պատճառով 7․45 արդեն ընտանիքի կեսը դրսում է»․ Արևիկ Ուդումյանի կիսաքնած կատարած հրապարակումը


Արևիկ Ուդումյանը, ով բավականին մեծ ակտիվություն ունի համացանցային տիրույթում, սիրում է իր կյանքի ուշագրավ մանրամասներին հաղորդակից դարձնել իր հետևորդներին։

Վերջին մի քանի ամիսը հաղորդավարուհին անընդհատ խոսում էր որդուն դպրոց ճանապարհել պատրաստվելու մասին։ Մայրիկը և՛ ուրախ է այդ առիթով, և՛ անհանգիստ։ Իսկ այժմ, երբ արդեն կարելի է ասել մեկ շաբաթ նոր՝ դպրոցականներին հատուկ ռեժիմով են ապրել, Արևիկը նոր հրապարակում է կատարել և փորձել որոշակի մարամասեր հայտնել այդ մասին։

Հաղորդավարուհին մասնավորապես գրել է․ «Էս մարդու պատճառով բոլորս նոր ռեժիմով և իրականությամբ ենք ապրում: 7:45 արդեն ընտանիքի կեսը դրսում է։

Դպրոցականների ծնողնե՛ր, շնորհավորում եմ՝ առաջին շաբաթն անցկացրեցինք։ P.S. Նկարները` ոչ դպրոցական. էրեխեքին քնացնելուց հետո վատ ժամի տեղադրում ես ոչ շատ մտածված ու արդեն կիսաքնած»։

Շնորհավորում ենք Արևիկին և նրա ընտանիքին նոր ուսումնական տարվա առիթով և փոքրիկ դպրոցականին մաղթում առաջադիմություն։


Понравилась статья? Поделиться с друзьями: