Վերջին տարիներին շատ է քննարկվում այն հանգամանքը, որ Քոչարյանի աջակիցների թիվն ավելանում նրանց կողմից վճարումների հաշվին։ Այս մասին է խոսել ազատամարտիկ Թերեզա Ասատրյան — Սարգսյանը։

Նա ասուլիս է ունեցել և խոսել այն մասին, որ իրեն առաջարկել եմ չորս հազար դոլար Քոչարյանի աջակիցներին միանալու համար։ Ազատամարտիկը նշում է, որ առաջարկողը պատահական մարդ չի եղել, իրեն ծանոթ անձնավորություն է եղել՝ հին ծանոթ։

Եվ նրանք ընտանիքին չորս հազար գումար են հատկացնում։ Թերեզան նկատում է, որ ահա այդպես են օր օրի ավելանում Քոչարյանի աջակիցների թիվը։ «Ընտրություններին և այս ընթացքում Քոչարյանի թիմակիցը դառնալ ․․․չորս հազար դոլար։

Ո՛չ հարյուր ա, ո՛չ երկու հարյուր ա։ Եվ ես հարթակից հայտարարում եմ, որ ում կառաջարկեն ինչ-որ ձև գտեք հրապարակայնորեն կաշին հանելու։ Հրապարակեք ով մոտեցավ, ով առաջարկեց։

Ես պատրաստ եմ ասել։ Էս աղքատ երկրում չորս հազար դոլար․․․Բոլորիս դրեցին պատքի, վարկի ու տոկոսի տակ․․բոլորիս»,- իր խոսքում նշել է ազատամարտիկը։ Տեսանյութը՝ ստորև․