Նարին Փայլակյանը գրում է․ «Չէ, ես անշնորհակալ չեմ, իհարկե շնորհակալ եմ Ծառուկյան ընտանիքին։ Հանաք բան չէ 100 միլիոն դրամը։ «Ծառուկյան ընտանիքի կողմից այսօր 100 միլիոն դրամ է փոխանցվել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին»։

Բայց կպայթեմ, եթե չհարցնեմ, ու անպայման ՋԱՆ-ով։ Այ Ծառուկյան ջան, մեծահոգի բարերար ջան, էդ լավ է որ զինծառայողների ապահովագրության մասին մտածում եք, բայց մի քիչ ուշ չէ՞։ Էն որ պատերազմի ժամանակ էդ նույն զինվորը ձեր ու բոլորիս կարիքն ուներ, էդ ինչի՞ Գորիսից առաջ չգնացիք։

Էն որ մի թզարափ էրեխեն պոպոք ծախելով փող էր հավաքում որ զինվորին օգնի, էդ ժամանակ էս 100 միլիոնը չունեի՞ք։ «Գնա մեռի, արի` սիրե՞մ»։ Դե լա՜վ, անցած լինի։Սա կամարենք ուշացած զղջում։ Ապրես, ապրի ընտանիքդ որդուդ նորաստեղծ ընտանիքին էլ բարգավաճում եմ մաղթում, բայց մեկ է, իմ մտածելով պատերազմի ժամանակ էդ փողը ավելի պետք էր։

Չնայած, դուք ճիշտ եք, ավելի խելացի եք, հեռանկատ։ Պատերազմի ժամանակ ողջ աշխարհն էր փող հավաքում, ձեր 100 միլիոն դրամի մասին ոչ մեկ չէր խոսելու, իսկ արտահերթին ընդառաջ կարգին դիվիդենտ կբերի։

Մի տեսակ անհանգիստ եմ։ «Էս նեղ մաջալին» էսքան փող բյուջեիցդ հանեցիր, բա էն սուպեր կաստինգով ընտրված մատուցողուհիներին վճարելու փող մնա՞ց։ Եսիմ է»։