Սևակ Ամրոյանը սիրված երգիչներից է, ում սոցհարթակներում հազարավոր օգտատերեր են հետևում և հետաքրքրվում նրա կյանքի ուշագրավ մանրամասներով։

Սևակը մեծ ակտիվություն չունի սոցտիրույթում, միայն երբեմն-երբեմն հրապարակումերով է հանդես գալիս և ցույց տալիս իր առօրյա որոշ մանրամասներ։

Սևակ Ամրոյանն այս անգամ լուսանկար է հրապաարկել Դուբայից և հայտնել, որ տրամադրություն չունի, այնուհետև հայրենիքին խաղաղություն ցանկացել։

Դուբայից արված լուսանկարին կից երգիչը գրել է․ «էն որ տրամադրություն չկա ու որոշեցի մի քանի օրով գնամ․․․ Մենակ խաղաղություն թող լինի, մնացածը մենք կստեղծենք, բոլորիս լավ տարի»։ Հիշեցնենք, որ Սևակն ընտանիք է կազմել և այժմ սպասում են առաջնեկի ծննդյանը։

Երգիչը կնոջ հետ կատարած շրջագայութուններից սիրով լուսանկարներ է հանրայնացնում և հետևորդներին հաղորդակից դարձնում ընտանեկան հանգստին, ժամանցին և, առհասարակ, ուշագրավ մանրամասներին։

Նյութին կից առաջարկում ենք դիտել երգչի՝ կնոջ հետ արված մի քանի լուսանկարներ։