Վաչե Ամարյանը իր երեխաների մասնակցությամբ հաճախ է հանրայնացնում տեսնայութեր և լուսանկարներ։ Երջանիկ հայրիկն անչափ կապված է երեխաների հետ։

Նա ունի երկու որդի և մեկ դուստր։ Դուստրը՝ Վիտորյան, փոքրն է։ Նա հինգ ամսական է։ Երգիչը հաճախ է ցույց տաիս, թե որքան են որդիները ուրախացել քույրիկի ծննդով։ Տղաներն անչափ սիրում են քույրիկին և անգամ օգնում են մայրիկին երեխայի խնամքի հետ կաված հարցերում։

Այս անգամ Վաչեն հանրայնացրել է տեսանյութ, որտեղ նրանք գտնվում են խանութում և Ալեքսը ընտրում է խաղալիք։ Նա ընտրում է մի քանի մեքենա։ Գնումները հայրիկը կատարում է որդու ծննդյան առիթով։ Ալեքսը դարձել է հինգ տարեկան։

Հանրայնացված տեսանյութին կից Վաչե Ամարյանը հումորային գրառում է կատարել․ «Էն որ պապան ասել ա՝ մտեք խանութ ես տեր եմ»։

Երգչի երկրպագուները շնորհավորել են սիրելի երգչի որդու տարեդաարձը և ջերմ բարեմաղթանքներ հղել։ Ալեքսի գնումների վերաբերյալ տեսանյութը դիտեք վարը։