Գրիգ Գևորգյանը վերջին շրջանում ակտիվ աշխատանքային փուլում է։ Նրա մասնակցությամբ նախագծերը մեկը մյուսի ետևից դուրս են գալիս եթեր և հեռուստաէկրանի մոտ հրավիրում բազմաթիվ հեռուստադիտողների։

Շոումեն, դերասան, հումորիստը համացանցային հարթակում նույնպես ակտիվություն է ցուցաբերում՝ ցույց տալով, որ ամեն բան կարելի է հասցնել և որ ամենակարևորն է ամեն բան ճիշտ և որակով հրամցնել։

Հումորիստը համացանցային իր հարթակներում այսօր արխիվային մի լուսանկար է հանրայնացրել, որտեղ ինքը հայտնի հումորիստ, հաղորդավար Ռոբի հետ է։

Նրանց արտաքին տեսքից կարելի է ենթադրել, որ լուսանկարը մի քանի տարվա վաղեմություն ունի, քանի որ երկու հումորիստներն էլ այսօր այլ տեսք ունեն։ Լուսանկարին Գրիգը հումորային գրառում է կցել։

Նա մասնավորապես գրել է․ «Էն, որ ալբոմից հին նկար ես գտնում․․․ չեմ տեսնում ձեր ղժժացող քոմմենթները»։ Հետևորդներն ակտիվ մեկնաբանել են սիրված հումորիստի հրապարակումը և նշել, որ մի լավ ծիղաղեցրել է լուսանկարը։