Արսեն Հակոբյանը դեռ շարունակում է գտնվել հիվանդանոցում։ Ինչպես տեղյակ են շատերը՝ բլոգերն ավտովթարի էր ենթարկվել։

Դեպքը տեղի է ունեցել շաբաթներ առաջ։ Նա բավականին լուրջ վնասվածքներ էր ստացել։ Սակայն օրգանիզմն ուժեղ է գտնվել և կյանքի ու մահի պայքարի արդյունքում հաղթանակ տարել։ Արսենի ընկերները, հետևորդները, հարազատները շունչները պահած բժիշկներից լավ լուր էին սպասում։

Իսկ լավ լուրը սպասեցնել չտվեց․ բժիշկները հայտնեցին, որ Արսենի վիճակը կայունանում է, և նա ապաքինման է գնում։ Այդ մասին շտապեցին առաջինը հայտնել նրա մի քանի ընկերները։

Իսկ այժմ էլ բլոգերը շարունակում է հետվիրահատական բուժում ստանալ և ապաքինվել։ Արսենին թույլատրվում է այցելություններ և առիթից օգտվել և նրան այցելել է անմահացած հերոսի մայրը։

Արսենն այցելությունից լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Էմոցիաներ․․․ Տիկին Գալինան՝ զոհված զինծառայող Կյաժի մայրը եկել էր ինձ տեսակցության։ Հեեե՜յ ազգ․․․»։