Զինվոր տղաների վերադարձը այս օրերին տոնի է նման։ Ինչերի միջով անցան մեր հերոս տղաները։ Իսկ նրանց ծնողները աչքները ճանապարհին սպասում էին իրենց որդիներին։

Տղաները քաջ արծիվների պես կանգնեցին թշնամու առջև և կյանքի գնով պահպանեցին թիկունքը։ Ցանկանում ենք ներկայացնել մի տեսանյութ, որտեղ զինվորը վերադարձել է տուն։ Տեսախցիկը անմահացրել է անմոռանալի հուզիչ կադրեր մոր և որդու հանդիպումից։

Տևական ժամանակ ծառայության մեջ գտնվող հայորդին կրկին մոր գրկում է։ Տեսանյութում լսվում է զինվորի հուզումառատ խոսքը․ «Էկել եմ, մա՛մ, ասում էին՝ էս ի՞նչ հայ ես, հինգ տեղից վիրավոր ես, չես մեռել, հա՞․ հա՛, հայ եմ, հայի արյուն ա, սաղիս մեջ հայ արյուն ա»։

Բուռն ծափահարությունների, շնորհավորանքների և ջերմ բարեմաղթանքների ներքո մայր ու որդու երկար գրկախառնվեցին, կարոտն անասելի խորն է։

Հուզումառատ պահերի ականատեսը կարող եք լինել վարը ներկայացված տեսանյութում։ Տեսանյութն առանց արցունքների անհնար է դիտել։