«էկել եմ հանդիպեմ իմ վաղեմի ընկերոջը, մեր վարչապետի տղային, մեր գանձին․․․»․ նոր կադրեր Աշոտ Փաշինյանի աշխատավայրից


Օրերս Փաշինյանի որդու աշխատանքի ընդունման լուրերը հաստատվեցից մի տեսանյութի հրապարակմամբ, որտեղ պարզ երևում էր, թե ինչպես է Աշոտ Փաշինյանը գարեջուր վաճառում։

Դեռ ամիսներ առաջ լուրեր էին տարածվել, որ նա ցանկանում է աշխատել «Նոր տուն» շինանյութի խանութների ցանցում, սակայն ինչպես պարզ դարձավ Աշոտն ընտրել է գարեջուր վաճառողի աշխատանքը։ Աշխատանքի վայրից տարածված տեսանյութը քննադատության ալիք էր բարձրացրել։

Մոդել Անիտա Հարությունյանը տեսանյութով կիսվել էր իր սոցհարթակում և կից գրառման մեջ նշել, որ ամաչում է իր երկրի վարչապետի որդու աշխատանքից։ Մոդելը համարել է, որ դա էժանագին փիառ է։ Ժամեր առաջ համացանցում տարածվեց նոր տեսանյութ Աշոտ Փաշինյանի աշխատավայրից։

Նկարահանողը մի կին է, ով ասում է․ «էկել եմ հանդիպեմ իմ վաղեմի ընկերոջը, մեր վարչապետի տղային, մեր գանձին, մեր հրաշքին․․․ բա՞․․․ տեսա՞ք։ Ես իրա հետ քիփ եմ»։ Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանը ծառայությունից առաջ սովորում էր Տարտուի համալսարանում։ Ծառայությունից հետո նա պետք է մեկներ շարունակելու ուսումը, սակայն ինչպես հայտնի է դեռ չի մեկնել։

Ըստ հավանականության՝ դա պայմանավորված է պանդեմիայով։ Իսկ Աշոտ Փաշինյանի աշխատավայրից արված նոր տեսանյութը կարող եք դիտել ստորև․


Понравилась статья? Поделиться с друзьями: