Ավելի վաղ տեղեկացրել էինք դերասանուհի Էլեն Ազնավուրյանի նշանադրության մասին որոշակի մանրամասներ։ Այն տեղի էր ունեցել Ամանորի գիշերը։ Օրերս դերասանուհին ամուսնացել է։ Էլենը մանրամասներ է հայտնել պսակադրությունից, խնջույքից և ներկայացրել հարսանեկան անչափ գեղեցիկ և շքեղ ֆոտոշարք։

Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որից հետո էլ շարունակել են ուրախությունը հարազատների և ընկերների շրջապատում։ Այդ ընթացքում գեղեցիկ դրվագներ են եղել։

Նորահարսիկը կատարել է Գոռ Եփրեմյանի և Սարգիս Ավետիսյանի «Մամ» երգը և ամուսնու՝ Բորիսի մայրիկին ծաղեփունջ նվիրել։ Ուշագրավ և հուզիչ է եղել հարսանեկան արարողության այն պահը, երբ Էլենը պարել է հայրիկ հետ՝ Սոնա Ռուբենյանի «Մեր տնից նոր տուն» երգի ներքո։

Դերասանուհին նաև պատմել է, որ իր և Բորիսի հարաբերությունները անակնկալ և անսպասելի կերպով սկսեցին զարգանալ։

Սկզբում Բորիսը պաշտոնական էր։ Սակայն դերասանուհին զգացել է, որ հենց նա է այն միակը, ում տեսնում է իր կողքին։