«Էդ մարդը էդ թուղթը ստորագրելուց հետո ես չգիտեմ՝ քանի՞ փամփերս է փոխել և որտե՞ղ»․ Ռոբերտ Քոչարյան


Ռոբերտ Քոչարյանը հանդիպումների շարքը շարունակում է և այսօր կայացած հանդիպումներից մեկում խոսել է Նիկոլ Փաշինյանի մասին․ «Իրեն հարգող մարդը նոյեմբերի տասին պետք է ինքն իրեն խփեր»։

Այնուհետև ավելացրել է, որ դաժան է հնչում, բայց չասել ոչ մի կերպ չի կարող, որովհետև տարածքային կորուստներ, տասմեկ հազար վիրավոր, հինգ հազար զոհված քաղաքացի ունի երկիրը։

ՀՀ առաջին նախագահն ընդգծել է, որ դա չպետք է լիներ և ավելին՝ կարող էր չլինել։ Այդ մարդը բավական չէ, որ իրեն չի խփել, դեռ խոսում է տղամարդկությունից։

Քոչարյանն ավելացրել է․ «Էդ մարդը էդ թուղթը ստորագրելուց հետո ես չգիտեմ՝ քանի փամփերս է փոխել և որտեղ»։ Նախագահի խոսքով ներկայիս իշխանության ներկայացուցիչները պետք է պատասխան տան իրենց արածների համար, սակայն բացառել է վենեդետան։

Նախորդ հանդիպումների ժամանակ Քոչարյանը նշել էր՝ վենդետան և արդարադատությունը պետք է կարողանալ տարանջատել։ Նրանք պատասխանատվություն պետք է կրեն օրենքի առաջ։


Понравилась статья? Поделиться с друзьями: