«Էդ ինչ արեցիր դու․․․ էլ արցունք չմնաց, որ թափեմ․․․»․ Անահիտ Կիրակոսյանի հրապարակումը


Ինչպես արդեն բազմաթիվ աղբյուրներ տեղեկացրել էին՝  մարտի մեկին կայացել է սպասված «Գարուն ա․․․» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան։

Անահիտն Կիրակոսյանն ամուսնու հետ մասնակցել է պրեմիերային։ Նա կինոթատրոնից լուսանկար է հանրայնացրել և կից գրառման մեջ պատմել ֆիլմից ստացած տպավորությունների մասին։ Անահիտը գրել է․ «Երեկ ներկա էի «Գարուն ա… » ֆիլմի պրեմիերային։ Ասել, թե տպավորված եմ, կնշանակի ոչինչ չասել:

Ֆիլմը մեր մասին է, մեր անցյալի և ներկայի, մեր զգացածի և ապրածի, մեր մտորումների և տատանումների, մեր ճշմարտության և մեր սխալի, մեր գեղեցիկ հայրենիքի, բնաշխարհի, ավանդույթների, հնի և նորի։ Ֆիլմն առանց հուզմունքի հնարավոր չէ նայել»։

Այնուհետև խոսել է դերասանների մասին և առանձնացրել անզուգական դերասանուհի Մարջան Ավետիսյանին։ «Էդ ինչ արեցիր դու, երբ որդիդ ջութակ էր նվագում և զուգահեռ նվագակցեցիր.․․ էդ ի՜նչ շշմելու տեսարան էր, էլ արցունք չմնաց, որ թափեմ․․․»,- Մարջանի մասին գրել է Անահիտը։

Մյուս դերասաններին ևս անդրադարձել է և բոլորին խորին շնորհակալություն հայտնել նման հայրենասիրական մեծ աշխատանքի համար։ Իսկ հանրությանը հորդորել է՝ անպայման դիտել ֆիլմը։


Понравилась статья? Поделиться с друзьями: