Էդգար Իգիթյանը և Լուսինեն իրենց կյանքի ամենաերջանիկ փուլերից մեկն են ապրում


Դերասան Էդգար Իգիթյանը, ով առավել հայտնի դարձավ հեռուստասերիալների նկարահանումներից, երկրպագուների մեծ բանակ  ունի։ Հայտնի է, որ դերասանն ամուսնացած է։ Էդգարը և Լուսինեն ամուսնացել են դեռևս 2018-ին։

Երեկ դերասանը ինսթագրամյան իր օգտահաշվում կնոջ հետ լուսանկար է հանրայնացրել, որտեղ երևում է, որ նրանց միասնական կյանքի ամենաերջանիկ փուլերից մեկն են ապրում․ նրանք սպասում են իրենց առաջնեկին։

Լուսինեի փորիկից կարելի է ենթադրել, որ բալիկը շուտով կծնվի։ Նրանք անչափ երջանիկ տեսք ունեն։ Լուսանկարին դերասանը գրառում է կցել, որտեղ գրել է իր երջանիկ զգացողությունների և ընտանեկան երջանկության մասին։

Դերասանը գրել է․ «Աստված ցանկանում է, որպեսզի Իր բոլոր զավակները գան աշխարհ որպես հավերժական ընտանիքի մաս՝ որտեղ կա մայր և հայր, որոնք սիրում և հոգ են տանում միմյանց համար և իրենց երեխաների համար: Եթե ձեր դեպքում դա այդպես չէ, եղեք համբերատար և շարունակեք ապրել արդար: Նայեք արժանի մարդկանց օրինակին:

Պատրաստվեք այժմ ամուսնու կամ կնոջ և ծնողի ձեր աստվածային դերին: Պարտավորվեք ամուսնանալ տաճարում և հիմնել ձեր սեփական հավերժական ընտանիքը»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!