Էդգար Իգիթյանը հազարավոր երկրպագուներ ունի։ Դերասանը հայտնի է սերիալային պատումներից։ Նա մի շարք դերեր է կերտել և սիրվել հեռուստադիտողի կողմից։

Նա արդեն մի քանի տարի է ինչ ամուսնացած է և ընտանիքում մեծանում է մի հրաշք փոքրիկ, ում Էդգարն անվանակոչել է Լեոն։ Փոքրիկ տղան դեռ մեկ տարեկան էլ չկա, սակայն հասցրել է սիրվել դերասան հայրիկի երկրպագուների կողմից։

Լեոնը անչափ մեծ երջանկություն է պարգևել ծնողներին։Դա է փաստում նրանց մեկը մյուսից ջերմ հրապարակումները։

Էդգարն այս ընթացքում շատ ժամանակ է տրամադրում որդուն և սիրով ժամանական անցակացնում է նրա հետ։ Այս անգամ էլ դերասանը որդու հետ համատեղ լուսանկարի հրապարակմամբ է հանդես եկել։ Լուսանկարում տեսանելի է, որ Լեոնը բավականի մեծացել է և է՛լ ավելի անուշիկ դարձել։

Հայր և որդի նստած են մեքենայում և փոքրիկ տղան յուրատեսակ ակնածանքով նայում է հայրիկին և մեղմ ժպտում։ Լուսանկարը ներկայացնում ենք նյութին կից։