Էդգար Իգիթյանը կնոջ հետ լուսանկարներ է հրապարակել


Հրաշալի դերասան Էդգար Իգիթյանը հանգստյան օրն ընտանիքի հետ է անցկացրել։ Այսօր նա հրապարակել է կնոջ և ծնողների հետ լուսանկարներ։ Ընտանիքն այցելել էր սուրբ վայր՝ Նորավանք։

Լուսանկարն Էդգարը հուզառատ է մակագրել․ «Անկախ նրանից, թե դուք ինչ եք արել ձեր կամ մարդկության համար, եթե չեք կարող հետհայացք նետել ձեր ընտանիքի հանդեպ ցուցաբերած սիրուն ու ուշադրությանը, ապա իրականում ոչինչ չեք արել»։

Էդգարի կինը՝ ֆիթնես մարզիչ և մոդել հրաշագեղ Լուսինեն, հանգստյան օրվա համար ընտրել է սև տրիկոտաժե զգեստ և սպիտակ մարզակոշիկներ։

Նա թեթև շպարված է, իսկ ուղիղ հարդարած մազերը բաց է թողած։ Էդգարը կապույտ բլուզ է ընտրել, որն ըդգծում է իր գրավիչ կազմվածքը։

Նշենք՝ զույգն ամուսնացել է 2018-ի սեպտեմբերի 16-ին։ Պսակադրվելով Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում՝ նրանք մեկնել են հունաստանյան Կրետե կղզի՝ մեղրամիսը վայելելու։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!