Աննա Հակոբյանը շարունակում է իր ուշադրության կենտոնում պահել անմահ հերոսների ընտանիքներին։ Եվ այսօր վարչապետի տիկինը մասնակցել է քառասունչորսօրյայում անմահացած Նորայր Վարդանյանի քառասունմեկ օրական քույր ու եղբոր մկրտությանը։

Օրվա լուսանկարներով և տպավորություններով նա կիսվել է իր սոցհարթակում և նշել, որ զոհվածների քույրերն ու եղբայրներն ասես Աստծո կողմից են մեզ ուղարկվում։

Միջոցառման ընթացքում վարչապետի տիկինը ականատես է եղել արցունքներրի, հեկեկոցների, բայց և զուռնա դհոլով ուրախության։ Այդ մասին Աննա Հակոբյանը գում է․ «Փոքրիկները Դավիթն ու Տաթևն են՝ 44-օրյա պատերազմում անմահացած, ժամկետային զինծառայող Նորայր Վարդանյանի քույրիկը և եղբայրը։

Նրանք 41 օրական են և այսօր մկրտվեցին։ Հարազատները նրանց ծնունդն ու մկրտությունը նշեցին խնջույքով, որին մասնակցելու պատիվ ունեցա։

Երեխաները, որոնց լույս աշխարհ են բերում անմահների մայրերը, կարծես հենց նրանց կողմից ուղարկվեն մեզ… Այս երեկո ներկաների զուսպ արցունքներն ու անձայն հեկեկոցները ի վերջո խլացան զուռնա դհոլի հնչյունների տակ»։