Դավիթ Սարգսյանը, ով պшտերшզմի օրերին սահմանագծում էր, վարորդի աշխատանք էր կատարում։ Պшտերшզմի 1-ին օրը նրա վարած մեքենան խnցվում է և նա միանում է հետևակին ու շարունակում ծառայությունը։

Այնուհետև սկսում է վարել շտապ օգնության մեքենան և բժշկի հետ միասին մինչ պшտերшզմի ավարտ դուրս է բերում վիրшվորներին և ցույց տալիս առաջին օգնություն։

Դավիթը խոսել է այդ դժվարին ու դшժան օրերի մասին և մանրամասներ ներկայացրել, թե ինչպես են բժիշկ Տիտանի հետ աշխատել այդ օրերին։

«Զnրքում խուճապ էր, բոլոր կողմերից կրակում էին, հրամանատարություն գոյություն չուներ, էդքան զինվորներից մի 10 հոգի էր մարտ վարում, մնացածը փախնում էին աջ ու ձախ ու զnհվում», — պատմում է Դավիթը՝ հիշելով Շուշիի համար մղվող մшրտերը։

Հավելում է նաև, որ հրամանատարների պակաս կար։ Դավիթ Սարգսյանի ուշագրավ զրույցն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։