Զոհված երեք զինծառայողներից մեկը հրամանատար էր․ ահա թե ով է նա․ մանրամասներ հերոսի մասին


Արդեն գրել էինք, որ ադրբեջանական վերջին ագրեսիայից 3 զոհ ունենք։ Նրանցից մեկի՝ Էդվարդի մասին արդեն որոշակի մանրամասներ հայտնել էինք։

3 տղաներն էլ ընկել են անօդաչուի հարվածից։ Էդվարդը ժամկետային զինծառայող էր, իսկ մյուսը, ում մասին կներկայացնենք այս նյութում, Նահապետ Մարգարյանն է, ով հրամանատար էր։ Երրորդ զոհը հրամանատարի վարորդն է եղել։

Տղաներն ընկել են Ջերմուկի բարձունքներում։ Նահապետը սպա էր, փոխգնդապետ, գումարտակի հրամանատար։ երեսուներկուամյա հրամանատարն ամուսնացած էր և 2 երեխաների հայր։

Մահացու վիրավորումը գլխի շրջանում է եղել։ Այսօր` սեպտեմբերի երեսունին, տեղի է ունենում անմահացած հրամանատարի հոգեհանգիստը։ Ննջես խաղաությամբ։ Նահապետը Վայոց Ձորից էր՝ Թառաթումբ բնակավայրից։

Սովորել էր Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարանում և ծառայության անցել ՀՀ Զինված ուժերում։ Հերոսը նաև քառասունչորսօրյա պատերազմի մասնակից է եղել։ Մեր խորին ցավակցությունները և խոնարհումն ենք հղում հերոսի հարազատներին, ընկերներին։ Հավերժ փառք քեզ, անմահ հերոս․․․


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!