«Զինվորի տունը կրկին հարսանիքի է պատրաստվում»․ ուշագրավ սիրո պատմություն


Արմեն Մուրադյանը շարունակում է ամուր կանգնած մնալ Զինվորի տան բնակիչների՝ հերոսներ կողքին և ուրախանալ նրանց հաջողություններով ու հպարտանալ նրանց ուժ ու կորովով։

Սիրված բժիշկը սիրով և երջանկությամբ հայտնում է, որ Զինվորի տունը հերթական հարսանիքին է պատրաստվում։ Արմեն Մուրադյանն այս մասին գրում է․ «Զինվորի տունը հարսանիքի է պատրաստվում։

Սեպտեմբերի տասնվեցին ամուսնանում է մեր զինվորներից Մեսրոպ Սարիբեկյանը: Փեսան հարսի ետևից գնալու է հենց Զինվորի տնից. Մեսրոպն ասում է՝ Զինվորի տունն է այն տունը,

որտեղից ուզում է դհոլ-զուռնայով գնալ Անիին կնության առնելու, որովհետև Զինվորի տան շնորհիվ է Ռուսաստանից որպես կամավոր եկած Մեսրոպը որոշել մշտական բնակություն հաստատել, ընտանիք կազմել Հայաստանում»։ Անիին և Մեսրոպին ծանոթացրել է մեկ այլ վիրավորում ստացած զինվոր։

Անին Ճամբարակից է։ «Երբ ասում էի՝ վիրավոր զինվորներն իմ եղբայրներն են, Մեսրոպն ասում էր՝ իմ մասին էդպես մի՛ ասա․ կարող է քո ամուսինը դառնամ»,- հիշում է Անին Մեսրոպի հետ ունեցած խոսակցությունից։Անսահման սեր ենք մաղթում զույգին և կից ներկայացնում լուսանկարները։


Понравилась статья? Поделиться с друзьями: