«Զինվորի տան պատվավոր հյուրը»․ ահա թե ով է այցելել զինվորներին և լցրել նրանց օրն ուրախությամբ


Արմեն Մուրադյանը, ով սիրված բժիշկ է, նաև մշտապես զինվորի կողքին է։

Նա ղեկավարում և համակարգում է Զինվորի տան անցուդարձը և հաճախ ցույց տալիս, թե ինչպես է ընթանում հարազատ դարձած այդ տանը զինվորների, մեր հեոսների առօրյան։

Այնտեղ բազմաթիվ տոներ են նշվում և հյուրընկալում են ճանաչված ու սիրված մարդկանց, ովքեր գալիս են աջակցելու, օգնելու, զրուցելու և լցնելու վիրավոր զինվորների օրը։ Նրանք նաև մասնակցում են համերգների։

Եվ անգամ խոչընդոտ չէ այն հանգամանքը, որ հերոսը սայլակի վրա է։ Նրանք սայլակով նաև մասնակցել են համերգի և հրաշալի ելույթ ներկայացրել։ Այս անգամ զինվորներին հյուր է գնացել փոքրիկ երեխա, ում լուսանկարն էլ հանրայնացրել է Արմեն Մուրադյանը։

Երեխայի ինքնության մասին բժիշկը ոչինչ չի գրել, սակայն լուսանկարին կից գրել է․ «Զինվորի տան պատվավոր հյուրը»։ Վերականգնողական կենտրոնում տղաներին ուրախացրել և նրանց օրը լցրել է այս հրաշք փոքրիկը։


Понравилась статья? Поделиться с друзьями: